21/05/2024 18:09
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը զանգահարել է Ալեն Սիմոնյանին․ քննարկել են «անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում», միջխորհրդարանական կապերն ընդլայնելու հնարավորությունները
Խորհրդարանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել զրույց տեսակոնֆերանսի ձեւաչափով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջեւ:
Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»: