21/05/2024 13:49
Ռուս սահմանապահներն ուզում են դուրս գալ Իրանի և Թուրքիայի սահմաններից, մենք ենք խնդրում, որ մնան. Սամվել Բաբայան
Ե՛վ Մեղրիում, և՛ Թուրքիայի սահմանի վրա մենք ենք խնդրել, որ ռուս սահմանապահները մնան, այս մասին «Ա1+»-ի եթերում ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
«2012-13 թվականից իրենք նամակով 2-3 անգամ դիմել են, որ այդ սահմանապահները չեն ուզում պահել, եթե հայերը վերցնում են, թող վերցնեն, պահեն։ Ես դրա մասին բազմիցս հայտարարել եմ։ Մենք չենք կարողանում վերցնել, որովհետև թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային ռեսուրսը քիչ է, պետք է պրոֆեսիոնալ պահել, իսկ պրոֆեսիոնալը բարձր աշխատավարձ է։ Դրա համար եմ ասում, եթե 12 մլրդ պարտքը չեղյալ համարեն, մենք այդ 800 մլն-ով այդ սահմանապահ զորքերը կստեղծենք և կպահենք մեր սահմանները, և որևիցե մեկին չենք դիմի»,-ասել է Սամվել Բաբայանը։
Նա նշել է՝ խոսքը թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-իրանական սահմանների մասին է։
«Այսօր էլ ռուսները խնդրում են, որ դուք վերցնեք, դա վաղուց է այդպես։ Եթե իշխանությունները չեն բարձրաձայնում...Մեր անվտանգության ծառայությունը, որը պատասխանատու է այդ մասով, դեռ 2012 թվականից նամակներ է ստանում Ռուսաստանից»,-ասել է Բաբայանը։
Առավել մանրամասն՝ այստեղ։