21/05/2024 15:42
Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները. մասնագետների կողմից հաղորդում է լինելու. Սրբազան
Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են խորհրդարանի աշխատանքը նվիրում շարժմանը, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Ադրբեջանական և թուրքական իշխանությունների թեզերը մեկին մեկ կրկնում են։ Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները։ Մասնագետների կողմից հաղորդում է լինելու։ Իրենց համար հավատալու չի, որ մարդիկ կարող են միայն հայրենիք ու պատիվ ունենալու համար փողոց դուրս գալ։ Իրենք այդ դաստիարակությունը չունեն, չեն ապրել դա։ Ով, ինչ խոսում է՝ գնացեք այդ մարդկանց կենսագրությունները նայեք»,-նշեց Սրբազանը։