21/05/2024 14:45
Փաշինյանական վարչախմբի պարագայում մարդիկ կալանավորվում են իրենց հնչեցրած հանրային սուր կարծիքի համար․ Դավիթ Ֆիդանյան
Անգամ արդեն միջազգային կառույցներն են խոսում, որ ՀՀ-ում ժողովրդավարության առումով, քաղաքական բանտարկյալների առումով լրջագույն խնդիր կա և տարբեր միջազգային կառույցներ սուր քննադատության են ենթարկում գործող ռեժիմին խայտառակ վիճակի վերաբերյալ․ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
«ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ և այսօր պետք է փաստենք, որ փաշինյանական վարչախմբի պարագայում մարդիկ կարող են կալանավորվել իրենց հնչեցրած խոսքի և, հանրային սուր կարծիքի համար, ինչպես եղավ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պարագայում, որոնք կալանավորվել են միայն այն բանի համար, որ սուր քննադատություն են ենթարկել Փաշինյանի՝ Տավուշի գյուղերը հանձնելու Ադրբեջանին որոշումը»,-ասաց նա։
Ըստ նրա, այս կալանավորումներով գործող ռեժիմը փորձ է անում արգելակել հանրային ընդդիմադիր գործիչների բողոքը տարբեր ձևաչափերում, ինչը նրանց մոտ որևէ կերպ չի ստացվում, քանի որ հանրությունն այլևս չի վախենում։