21/05/2024 10:43
ԱԺ-ում հարգեցին Իրանի նախագահի ու նրան ուղեկցող անձնակազմի հիշատակը
Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Իրանի նախագահի ու նրան ուղեկցող անձնակազմի հիշատակը։
Հիշեցնենք՝ մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Վթարի հետևանքով զոհվել են նաև Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետը, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամը և նախագահի պահակախմբի ղեկավարը, ինչպես նաև ուղղաթիռի անձնակազմը։