21/05/2024 11:30
Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին և գոհ է․ Էրդողանը՝ Ալիևին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ և նշել, որ Թուրքիան ուշադիր հետևում է այդ գործընթացին․ հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ արդար և կայուն խաղաղությունը, որը կապահովվի տարածաշրջանում, նոր մթնոլորտ կստեղծի ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների համար։