21/05/2024 18:00
Մինչ այս պահը ապօրինի ազատազրկված Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով դատարանը արդար որոշում կայացրեց․ Սոս Հակոբյան
Փաստաբան Սոս Հակոբյանը գրել է․
«Չեմ սիրում դատավորներին արդար որոշումներ կայացնելու ամեն դեպքի համար գովաբանող ստատուսներ գրել, բայց, հաշվի առնելով մեր գորշ իրականությունը, չեմ կարող մինչ այս պահը ապօրինի ազատազրկված Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով դատավոր Արման Հովհաննիսյանի անցկացրած դատավարության և կայացրած որոշման մասով մեծ բավականությունս չարտահայտել:
Դե, որ պաշպաններ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը շատ ապրեն, դա՝ անխոս»: