21/05/2024 20:56
Այո՛,մենք հարկերը վճարում ենք, որ դուք պարգևավճար ստանաք,որ գնաք միլաններում, հունաստաններում ման գաք,որ Տավուշում ահաբեկեք ժողովրդին,որ Արցախ հանձնեք,որ հարյուր հազարավոր դոլարների հարսանիքներ անեք
Սուրբ Աննա եկղեցու բակում, արձագանքելով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ եկեղեցին հարկելու մասին հայտարարություններին, Բագրատ Սրբազանը նշեց՝ եկեղեցին բոլոր հարկերը վճարում է՝ բացի ծիսական պարագաների հետ կապված հարկերից, որոնք օրենքով են սահմանված։
Սրբազանը հիշեցրեց նաև՝ ինչ են անում իշխանության ներկայացուցիչները՝ հարկերի հաշվին։
«Այո, մենք հարկերը վճարում ենք, որ դուք պարգևավճար ստանաք, որ դուք գնաք միլաններում, հունաստաններում ազատ, հանգիստ ման գաք, որ դուք գնաք Ոսկեպարում, Կիրանցում, Բաղանիսում ահաբեկեք ժողովրդին, որ դուք Արցախ հանձնեք, որ բանակը վերածեք չգիտեմ՝ ինչի, կաացարանն այրվի, տղաները՝ մեջը, ա՛յ «դրա համար» ենք մենք հարկ վճարում ձեզ, ճիշտ է։ Որ ձեր մարմինները մեծանան, որ հարյուր հազարավոր դոլարների հարսանիքներ անեք, որ մեծ-մեծ տներ առնեք։ Ես տներին երբեք դեմ չեմ եղել, բայց դու՛ք եք ասել․ «Էս «դղյակները» ձեզանից են գողացված, ժողովու՛րդ»։ Դու՛ք եք ասել, դուք դրանո՛վ եք եկել իշխանության։ Եվ հիմա դուք 2-3-4 տուն եք գնում՝ ագահությամբ, մտածելով՝ կորցնելու եմ ամեն ինչ, գոնե մեկը հետ գցեմ։
Բայց ամենամեծ ցուցիչն այս մարդկանց մարմիններն են։ Ասել եմ՝ ինչքան հայրենիքը փոքրանում է, այնքան սրանց մարմինները մեծանում են։ Նույնիսկ ամոթ էլ է, որ ես ասեմ սրա մասին՝ մեր հարկերով եք սնվել, մարդո՛ւ որդիներ»,- իշխանության ներկայացուցիչներին հիշեցրեց Բագրատ Սրբազանը։