21/05/2024 13:11
ՀՀ հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի հունական համայնքը մայիսի 19-ին հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակին։ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի կարգ` նվիրված 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրություն Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Հոգեհանգստյան արարողակարգից հետո եկեղեցու մոտ կարճ ելույթով հանդես է եկել Հայաստանի հունական համայնքի նախագահ Էդուարդ Պոլատովը: Հավաքին ներկա էին հունական համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:
Հունաստանի խորհրդարանի կողմից մայիսի 19-ը հաստատվել է Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օր՝ 1994 թվականին։