21/05/2024 14:35
«Ազատություն՝ քաղբանտարկյալներին» վանկարկումներով և ցուցապաստառներով պիկետ՝ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստից առաջ (Տեսանյութ)
«Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով և ցուցապաստառներով մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Երևանի քրեական դատարանի առջև, որտեղ քիչ հետո կմեկնարկի քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը։
Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը հույս հայտնեց, որ կիրականացվի արդարադատություն։
«Ակնակլում եմ, որ կիրականացվի արդարադատություն և կվերացվի խափանման միջոցը կամ կփոխվի, և կալանքից դուրս կգան։ Միշտ էլ լավատես եմ, դատարանի կանխավարկածով եմ առաջնորդվում, որ դատարանը կիրականացնի արդարադատություն, իսկ այդ դեպքում տղաները ոչ միայն հիմա պետք է ազատվեն, այլև չլինեին ընդհանրապես ազատազրկված»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։