21/05/2024 16:51
Ես չեմ փախել երկրից, երբ Փաշինյանի վարկանիշը եղել է 93 տոկոս, չեմ փախել, երբ իջել է 73, հիմա էլ՝ երբ չկա 7 տոկոս, պետք է փախնե՞մ․ Սաղաթելյան
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ գործով նախնական դատալսմանը Վազգեն Սաղաթելյանը նկատեց, թե մեղադրանքի էությունը նրանում է, որ «ինքնին այդ բառերի արտաբերումը պարունակում է հանցակազմ»։
«Այսինքն, եթե ես այստեղ պատահական իմ խոսքի մեջ այդ բառը ասեմ, ես կկատարեմ այդ հանցանքը»,-ասաց նա՝ ցնդաբանություն որակելով մեկ այլ դատավարության ժամանակ փորձագետ բերելու պրակտիկան, երբ հրավիրված կինը փորձել էր պարզել այդ բառի օգտագործումը վիրավորա՞նք է, թե՞՝ ոչ։
«Այդ կինը գալիս է, ասում է՝ նրա մայրը մի կին է, որը․․ ասում են չէ հայրն էլ կարող է խնդիր լինի, այսինքն սա ցնդաբանություն է»,-ասաց նա և նշեց, որ եթե ըստ մեղադրողի ինչ-որ մարդիկ իրենց անդորրը խափանել են, մի շարք այլ դեպքերում իրենք էլ նույնը կարող է անեն։
Սաղաթելյանը նշեց, որ կա մի ողջ հիփ-հոփ ինդուստրիա, որտեղ մարդիկ ոչ նորմատիվ լեքսիկոն են օգտագործում։ «Այնպես չէ որ դա Հյուսիսային Կորեայում է, այլ կոնկրետ այն երկրներում, որտեղից եկել է ժողովրդավարությունը։ Որևէ մեկի մտքով չի անցնի, որ օրինակ՝ Թուփակը մի բառ ասեց միլիոնավոր մարդկանց անդորրը խափանվեց։ Ով չի ուզում այդ բառերը լսի՝ չի դիտում»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է վտանգին, ասաց, որ եթե ինչ-որ մարդկանց հաճելի չի լսել Ռայմշտայն կամ Նիկոլ Փաշինյանի ձայնը՝ իրենց անդորրը խափանվում է, ապա ինքն իրավունք չունի ասել այդ մարդկանց, որ լսեն։
Նա նաև խոսեց իր՝ ՌԴ իր քաղաքացիության մասին, որ հավանական է, օգտագործի այդ հանգամանքը և փախչի երկրից՝ նշելով, որ ընդդիմադիր հայացքներ, մտքեր արտահայտում է 2018թ․-ից։
«Ես չեմ փախել երբ իրա վարկանիշը եղել է 93 տոկոս, չեմ փախել, երբ իջել է 73, հիմա էլ չկա 7 տոկոս, պետք է փախնե՞մ, հիմա որ տեսնեք վազում եմ, դա գնում եմ փախչնողների հետևից, որ իրենք չփախչեն»,-ասաց նա։