21/05/2024 15:53
Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, օգտագործել եմ քաղաքական քննադատության իրավունքը․ Սամսոնյան
Ես երկու ամիս բացառապես քաղաքական պատճառներով զրկված եմ եղել իմ սահմանադրական իրավունքներն իրականացնելու հնարավորությունից, «Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումներին հայտարարեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը։
Նարեկ Սամսոնյանը հայտարարեց․ «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, որովհետև ես օգտագործել եմ իմ քաղաքական քննադատության իրավունքները, որովհետև հայհոյանքը ապաքրեականացվել է»։
Սամսոնյանը նշեց, որ ինքը հանցանք չի գործել, «մինչդեռ այս մարդիկ ասում են, թե էլի հանցանք կգործեմ»։
Նարեկ Սամսոնյանը պնդեց, որ 6 տարի շարունակ իր նկատմամբ գործող իշխանությունների կողմից իրականացվում է քաղաքական հետապնդման «ամենառեպրեսիվ ձևերը»։
Նա նշեց, որ բոլոր տեղերում կա խտրական վերաբերմունք։