21/05/2024 11:17
44-օրյա պատերազմի ժամանակ ծանուցումներ էինք ուղարկում, պարզվում էր՝ քաղաքացիները մահացած են. Պաշտպանության փոխնախարար
44-օրյա պատերազմի ժամանակ ծանուցումներ էինք ուղարկում, պարզվում էր՝ քաղաքացիները մահացած են, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։
«Մենք բավականին մեծ խնդիրներ ենք ունեցել․ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ծանուցումներ էինք ուղարկում, պարզվում էր՝ քաղաքացիները մահացած են կամ հաշմանդամություն ունեն»,- ասաց նա։
Փոխնախարարի խոսքով՝ զինկոմիսարիատները բավականին մեծ ռեսուրս էին ծախսում, որ քաղաքացիներին կարողանային ներգրավել։
«Բայց կարող եմ ասել, որ բարեփոխումների շրջանակներում մենք արդեն ունենք համապատասխան համակարգ, որը մոտակա ժամանակներում կգործարկենք, ինչը հնարավորություն կտա խուսափել նմանատիպ խնդիրներից»,- ասաց Սարգսյանը։