21/05/2024 16:01
Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ ու քայլելու եմ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին, որն ասել էր, թե Սիմոնյանը թիկնապահներով է միայն շրջում։
«Որևիցե երկրում կա պաշտոնյա, որ պետական պաշտպանության ենթակա չէ՞, լո՞ւրջ։ Ձեզ թվում է` դա իմ ընտրությո՞ւնն է։ Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ ու միշտ էլ քայլելու եմ, բայց դուք ականատես եղաք, որ իմ ընկերոջը (նկատի ունի ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին) սպանում էին, այնքան հարվածեցին, մինչև մտածեցին մահացել է, նոր այդ մարդուն հանգիստ թողեցին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա ընդգծեց՝ այդ դեպքում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ է Երևանով ման գալիս թիկնապահով, «եթե, իհարկե, Երևանով կարողանում է ման գալ»։
«Նենց չի, որ ուշքս գնում է, որ միշտ երեք հոգի հետս գալիս են, դա ընտրության հարց չէ»,- նշեց Սիմոնյանը։
Նա ասաց, թե իր ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեխաները Երևանով ազատ շրջում են։