21/05/2024 10:30
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսին չհաշված. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (Տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր իր ելույթը սկսեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերով. «Եթե ես հրաժարվեմ Արցախից՝ թշնամին էլ է ինձ արհամարհելու»։
«Հրաժարվել եք՝ արհամարհվում եք»,- դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց նա։
«Ալիևը «Նոլդու Փաշինյան» է շվշվացնում։ Էլի է ուզելու, էլի եք արհամարհվելու, բայց հիմա միայն թշնամին չէ։ Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից եք արհամարհված, ձեզ մի խաբեք, այս սրբազան շարժումը զուտ հայկական է, այն ընդլայնվելու է, մաքրելու է Հայաստանը ատելությունից, ստից, կեղծիքից, դավաճաններից, չհայերից։ Այս շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսին չհաշված»,- ԱԺ-ում ասաց նա։