21/05/2024 15:01
«Ազատություն, ազատություն» վանկարկումներով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
«Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումներին «Ազատություն, ազատություն» վանկարկումներով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։
Դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, քննարկում էր խափանման միջոց կալանքը վերացնելու, փոփոխելու հարցը։
Հանրային մեղադրողը պնդեց, որ Նարեկ Սամսոնյանի մասով կալանքը 3 ամսով պետք է պահպանվի և 3 ամիս ժամկետով երկարացվի, քանի որ շարունակվում է առկա լինել հիմնավոր կասկածը, որ նա կկատարի հանցանք, օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը մեղադրվում են «Իմնեմնիմի» փոդքաստի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հայհոյելու մեջ, ինչը վարույթն իրականացնող մարմինը համարել է խուլիգանություն: