21/05/2024 11:48
Վարչապետի հետ քննարկել ենք իրավիճակը. շարժման մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմադիրները Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով։
«Նույն մարդիկ են, նույն օրակարգն է, նույն նպատակը, ինչո՞ւ պետք է մենք նոր էմոցիաներ ունենանք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՔՊ-ականներն իրավիճակը քննարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Բայց շատ ավելի զբաղված ենք սահմանազատման, սահմանագծման ու այլ գործերով»,- նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ անհնար է, որ որևէ իշխանություն, այդ թվում՝ նաև իրենք, հարյուր տոկոսանոց աջակցություն ունենան։
«Մենք մեր աշխատանքն էլ ավելի պետք է ուժեղացնենք»,- ասաց նա։
Սիմոնյանը ընդդիմադիրների շարժման մեջ որևէ արտառոց բան չի տեսնում։
«Բոլոր երկրներում էլ պետք է լինի ընդդիմություն, առաջարկի իր օրակարգը, հանրության մի մասն էլ պետք է սատարի»,- ասաց նա։