22/05/2024 13:07
Հրաչ Ղևոնդյանը իշխանության զավթմանն ուղղված որևէ գործողություն չի կատարել, սա առաջիկա մեծ հանրահավաքը զսպելու փորձ է ընդամենը. Փաստաբան
Իշխանությունը զավթելու նախապատրաստության մեղադրանքով ձերբակալվել է Հրաչ Ղևոնդյանը, այս պահին նրան մեղադրանք է առաջադրվում նույն հոդվածով, Aysor.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հրաչ Ղևոնդյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Ներկայացվել է կալանավորման միջնորդություն։ Մենք մեղադրանքը չենք ընդունում։ Սա առաջիկայում սպասվելիք մեծ հանրահավաքը զսպելու փորձ է ընդամենը։ Իշխանության զավթմանն ուղղված որևէ գործողություն Հրաչ Ղևոնդյանը չի կատարել»,-ասաց փաստաբանը։
Հարցին, թե երբ է «կատարվել» այդ արարքը՝ փաստաբանը պատասխանեց.
«Փորձն իբր պետք է իրականացվեր մայիսի 26-ից սկսած։ Դա է մեզ հիմք տալիս եզրակացնելու, որ սա արվել է բացառապես հանրահավաքները ճնշելու նկատառումով»։