22/05/2024 16:57
ՀՀ-ն և ԵՄ-ն վերջին շրջանում և հիմա վերանայում են հարաբերությունները՝ դրական իմաստով․ Միրզոյան
ՀՀ-ն և ԵՄ-ն վերջին շրջանում և հիմա վերանայում են հարաբերությունները՝ դրական իմաստով․ ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ունենք հիմնարար փաստաթուղթ՝ ՍԵՊԱ-ն (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր), որը կոնկրետ ուղղություններ ու գործողություններ արդեն իսկ կանխորոշում է։ Այժմ քննարկվում ենք հարցեր և տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են, քան նախատեսում է ՍԵՊԱ-ն»,-ասաց նա։
Նախարարն օրինակ բերեց վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ «Եթե ունենանք, ապա ԵՄ-ի հետ նախատեսված է ՍԵՊԱ-ով։ Կան նաև, որոնք նախատեսված չեն ՍԵՊԱ-ով։ Քննարկում ենք ՍԵՊԱ-ն և ՍԵՊԱ-ից անդին գործիքներ, ունենք քաղաքական կամք՝ խորացնելու հարաբերությունները»,-ասաց նա։
Նախարարը ասեց, որ նոր պայմանագիր չունենք ԵՄ-ի հետ և չենք կնքում։ «Հետևաբար պայմանագրից բխող գործողություններն էլ չեն փոխվի, բայց պայմանագիրը չի սահմանափակում ունենալ հավելյալ ծրագրեր»,-ասաց նա։