22/05/2024 18:34
Ֆինանսական հոսքերի հետ կապված պրոբլեմներ կան, որ Հայ Առաքելական Եկեղեցին մերժել է հարկվել, ապա հավաքագրված ամբողջ գումարը հետ ստանալ․ Փաշինյան
Հասկանում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի առաձնահատկություններ, և մենք պաշտոնապես առաջարկել ենք ներդնել հարկային համակարգը, բայց հավաքագրված ամբողջ գումարը կվերադաձնենք Հայ Առաքելական եկեղեցուն, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե այս առաջարկը պաշտոնապես արվել է, բայց, ի զարմանս իրեն, մերժվել է։
«Այսինքն՝ մենք ասել ենք, որ ընդամենն ուզում ենք թափանցիկություն, Հայ Առաքելական եկեղեցու գործունեության ընթացքում ինչքան հարկ կհավաքվի, ամբողջն առանձին տողով կվերադարձվի»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե մերժման պատճառը գուցե թափանցիկության խնդիրն է։ «Այսինքն՝ ֆինանսական հոսքերի հետ կապված, ըստ էության, կան պրոբլեմներ։ Ասել ենք ՝եթե կպակասի, լրացուցիչ էլ կավելացնենք»,-ասաց նա ու հավելեց, թե նույնիսկ ասել են, որ կվերադարձնեն նաև եկամտահարկը։