22/05/2024 17:21
Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին
Մենք սատարում ենք Շարժմանը և այդ մասին հաայտարարել ենք, լրագրողների հետ զրույցում Հայաստանում ծավալված պայքարին անդրադառնալով՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ իշխանությունները պնդում են, թե Շարժման հետևում «ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներն են կանգնած», Սերժ Սարգսյանը պատասխանեց․
«Իրենք ինչ ուզում են՝ կարող են ասել, իրենց ասածներն ինձ համար ո՛չ Սուրբ գրքից մեջբերումներ են, ոչ էլ մեծ ուշադրության արժանանալու գաղափարներ են»։
Դիտարկմանը՝ գործող իշխանությունները վախենում են նախկին իշխանությունների վերադարձից, ՀՀ երրորդ նախագահն այսպես արձագանքեց․
«Վախենում են՝ թող խաչակնքվեն։ Ժողովրդական մեթոդներով վախեցած մարդն ի՞նչ է անում․ թող գնան, վախերը չափեն, թող գնան, սառը ջուր խմեն։ Ինչ ուզում են՝ թող անեն»։