22/05/2024 15:18
Ձայնագրության մեջ լսվող ձայնը Հրաչ Ղևոնդյանինը չէ, մեղադրանքն ամբողջությամբ հորինվածք է. Փաստաբան
Սպիտակցի Հայկոյի որդու՝ Հրաչ Ղևոնդյանի փաստաբանները՝ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը, հանդես են եկել հայտարարությամբ։
«Քննչական կոմիտեն հրապարակեց նախաքննական գաղտնիք կազմող տեսանյութը՝ Հրաչ Ղևոնդյանի մասնակցությամբ: Պաշտպանական կողմը հարկ է համարում նշել, որ ձայնագրության մեջ լսվող ձայնը Հրաչ Ղևոնդյանինը չէ, հաջորդիվ այն հեռախոսահամարը, որով իբր թե կատարվել է խոսակցությունը, «ավտոատվետչիկ» է և գոյություն չունի, հետևաբար, մեղադրանքն ամբողջությամբ հորինվածք է»։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, թե Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչ Ղևոնդյանը, պատրաստվում էր մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և Ոստիկանության շենքերը։
Aysor.am-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր, թե Հրաչ Ղևոնդյանը իշխանության զավթմանն ուղղված որևէ գործողություն չի կատարել, սա առաջիկա մեծ հանրահավաքը զսպելու փորձ է ընդամենը։