22/05/2024 17:14
Այս քարտեզը նկարագրում է ՀՀ դե յուրե սահմանները. Փաշինյանն ԱԺ էր բերել 1976 թվականի քարտեզը (Տեսանյութ)
Հայաստանը նոր սահման չի ստեղծում, վերարտադրում է սահմանային այն գիծը, որ գոյություն է ունեցել Խորհրդային միության պահին, այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ԱԺ էր բերել 1976 թվականի քարտեզը:
«Այս քարտեզները նկարագրում են ՀՀ դե յուրե սահմանները: Մենք այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը», - ասաց նա:
Փաշինյանն ասաց, թե սրանով ընդգծվել է ՀՀ ինքնիշխան տարածքը: