22/05/2024 16:45
Օդանավակայանում պետք է նոր տերմինալ կառուցվի. Մհեր Գրիգորյան (Տեսանյութ)
Օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում, որպեսզի հոսքը սպասարկի։ Լավարկման տեղ կա, անընդհատ լավարկվում են հոսքերի կառավարման հարցերը, բայց դա բավարար չի, պետք է նոր տերմինալ կառուցվի, այս մասին ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Նոր տեմինալի կառուցման շուրջ այս պահին կան բանակցություններ, դրանք բավականին բարդ են, որովհետև գործող կոնցեսիոն պայմանագրով հարաբերությունները շարունակելն անհնարին է։ Կան պարամետրեր, որոնք այսօրվա իրականության մեջ ՀՀ-ի համար անընդունելի են»,-ասաց Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց, թե նոր տերմինալի նախագիծը կա, իսկ պայմանագրի այլ դրույթների հետ կապված քննարկումները շարունակվում են։
«Ներդրման չափն այս պահին մոտ 450 մլն եվրոյին համարժեք է»,-ասաց Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։