22/05/2024 11:40
Ֆրանսահայ մեծ շանսոնյե, գրող և դերասան Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 100 տարեկան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր՝ մայիսի 22-ին, ֆրանսահայ մեծ շանսոնյե, գրող և դերասան Շառլ Ազնավուրը կդառնար 100 տարեկան:
Ազնավուրը գրել է շուրջ 1300 երգ, խաղացել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 200 միլիոն ձայնասկավառակ։ Time ամսագրի և CNN-ի համատեղ հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն փոփ կատարող և ընդգրկվել Երգահանների փառքի սրահում։
Ազնավուրն իր մեծ նվիրումն ու ավանդն է բերել նաև Հայաստանի ու հայ ժողովրդի համար կարևոր հարցերում:
Կան մարդիկ, որոնց կորուստը ոչ մեկի կողմից ու ոչ մի կերպ չի լրացվում: Հայերիս համար Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է:
Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, մե՛ծ հայ»: