22/05/2024 16:41
Ընկել է իր երազած 90-ականների գիրկը, երբ իրեն ամեն ինչ կարելի էր, ինչ ուզում՝ անում էր․ Աննա Մկարտչյանը՝ Սուքիասյանի սպառնալիքի մասին
Գռզոն ընկել է իր երազած 90-ականների գիրկը, երբ իրեն ամեն ինչ կարելի էր, ինչ ուզում՝ անում էր, իր ասած՝ բնակիչներին ունեզրկում էին, բանտարկում էին․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Աժ ամբիոնից ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը, երբ սպառնացել էր ընդդիմությանը «բանտերով, մահանալով ու ունեզրկմամբ»։
Մկրտչյանը նշեց, որ զարմացած է Սուքիասյանի անկեղծությամբ։
«Ես չէի սպասում, որ ամենաանկեղծ մարդը ՔՊ-ականերից ինքն է լինելու։ Նա պարզ ասեց, որ այս 6 տարիներին բոլոր գործերը, որ կարվել են ՔՊ-ի կողմից, կարվել են, որ իրենք աթոռից չզրկվեն»,-ասաց նա։