22/05/2024 21:21
Շիրակի մարզի ՏԻՄ ավագանիներն, ովքեր հաշտ չեն երկրում ստեղծված իրավիճակի հետ, կհանդիպեն թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ
«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժումը տեղեկացնում է․
«Մայիսի 23-ին, ժամը 15։00-ին, «Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ, Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների միջև, ովքեր հաշտ չեն երկրում ստեղծված ներկա իրավիճակի հետ և պատրաստ են իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։ Հանդիպման մանրամասների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։