22/05/2024 10:51
Իրանի նախագաhն ու արտգործնախարարը մեր երկրի և տարածաշրջանի համար ակտիվ ջանքեր էին դնում. Ալեն Սիմոնյանը գրառում կատարեց ցավակցությունների գրքում (Տեսանյութ)
Հայաստանում Իրանի դեսպանատանը քաղաքական գործիչները գրառում են կատարում ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում։
«Շատ ցավալի իրադարձություն է։ Ես պատիվ եմ ունեցել թե՛ Իրանի նախագահի, թե՛ արտգործնախարարի հետ հանդիպումներ ունենալու։ Նրանք մեր երկրի և տարածաշրջանի համար ակտիվ աշխատանք և ջանքեր էին դնում։ Ցավակցում եմ բարեկամ երկրի ժողովրդին՝ այս շատ անսպասելի ու անհասկանալի իրադարձության հետ կապված։ Գիտեք, որ հաջորդիվ նախատեսվում էր Իրանի նախագահի այցը Հայաստան, դա մեզ համար շատ կարևոր էր»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։