22/05/2024 17:30
Որպես ՀՀ վարչապետ երաշխավորում եմ՝ Պապ թագավորն այլևս չի սպանվելու, ՀՀ կառավարությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն․ Փաշինյան (Տեսանյութ)
Ուզում են մեզ լեգիտիմ տարածքից դուրս բերել, որպեսզի մեզ դարձնեն լեգիտիմ թիրախ ուրիշների համար, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, դա արվում է նրա համար, որ լինեն երկրներ և մարդիկ, ովքեր ասեն «դե տեսնո՞ւմ եք ՀՀ-ն ի վիճակի չի անկախ պետություն լինել, իրեն պետք է կիսաֆորպոստային վիճակներում յոլա գնալ, ապրեք, կերեք, ընդուպ մոմ վառեք»։
Ըստ վարչապետի, ուզում են ՀՀ-ն դարձնել թեմերից մեկը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատմության ընթացքում Հայաստանը կառավարման այլ եղանակ է ունեցել՝ կայսերական կառավարման եղանակ, երբ գնում են Կեսարիայիում օծվում էին և գալիս էին ՀՀ-ում դառնում ազդեցության գործակալ։
«Այդ ազդեցության գործակալի մասը Պապ թագավորից մինչև այսօր չի լուծվել, բայց համոզված եմ առաջիկա 1-2-3 ամսում էդ էլ է լուծվելու։ Սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ։ Պապ թագավորն այլևս չի սպանվելու և ես որպես ՀՀ վարչապետ երաշխավորում եմ, Պապա թագավորը չի սպանվելու, ՀՀ կառավարությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու։ Այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքին, որն իրագործվել է և դա որևէ մեկը չի կարող սպանել», - ասաց նա։