Վերջնական նպատակն արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումն է. Անդրեասյան

22/05/2024 12:51

Վերջնական նպատակն արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումն է. Անդրեասյան


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում ընթացող կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներն ու գրանցված արդյունքները: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նշելով, որ անընդհատ փոփոխվող աշխարհում կրթության դերը և ազդեցությունը մնում են անկրկնելի՝ որպես կայուն զարգացման և ներառական աճի հիմնաքար, նախարարն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի առաջնահերթությունները:

«Վերջնական նպատակն արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումն է՝ հիմնված ազգային և համաշխարհային արժեքների վրա, որը յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն կտա ստանալ որակյալ կրթություն՝ ըստ իր կարիքների և կարողությունների, և հանրայնացնել կրթությունը որպես հանրային բարիք՝ ապահովելով կրթության բոլոր շահառուների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կրթական համակարգում մինչև 2030 թվականը ռազմավարական երեք ուղղություններ են նախանշվել՝ համընդհանուր, ներառական, ուսանողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և ապրանքների միջազգայնացում և արտահանում:

Անդրադառնալով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ոլորտում նոր մարտահրավերները նպատակաուղղված են Հայաստանում գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը՝ զարգացման հիմնական նախապայման դիտարկելով բարձր տեխնոլոգիաների խթանումը:

Նախարարը ներկայացրել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մեկնարկած մի շարք ծրագրային նախաձեռնություններ: «Ընթացող բարեփոխումներով նախատեսված է աշխատանքի վրա հիմնված ուսուցման (դուալ կրթության) մոդելների զարգացում և ընդլայնում, ՄԿՈՒ համակարգի ծրագրերի որակի բարելավում, ինչպես նաև օրենսդրական շրջանակի իրավական կարգավորման մեխանիզմների ապահովում՝ ներառյալ ֆինանսավորման մեխանիզմները: 2023 թվականի դրությամբ դուալ կրթության մոդելը ներդրվել է Հայաստանի 20 ՄԿՈՒ հաստատություններում՝ շուրջ 24 մասնագիտությունների համար՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գինեգործություն, զբոսաշրջություն, ճշգրիտ ինժեներություն, լոգիստիկա և այլն»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:

Տեղեկացնելով, որ մշակվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի ինստիտուցիոնալացում, սոցիալական գործընկերների ներգրավմամբ կրթության կառավարման և կազմակերպման նոր մոդելի ներդրում, կրթական ծրագրերի ընդհանուր բովանդակության և պահանջների վերանայում, ֆինանսավորման համակարգի փոփոխություն, ձեռնարկատիրական գործունեության խթանում և այլն:

Բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նաև վարչական և մանկավարժական անձնակազմերի մասնագիտական զարգացման և խրախուսման փոխկապակցված համակարգի ներդրում՝ նախատեսելով վերապատրաստում, սերտիֆիկացում, կատեգորիաների և կոչումների շնորհում, ՄԿՈՒ համակարգի ուսանողների և ուսուցիչների իրավունքների և պարտականությունների կարգավորում:

«Մասնագիտական կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը բարեփոխումների հատուկ ուղղություն է՝ համընդհանուր ներառման ապահովման միջոցով: Համընդհանուր ներառական և ուսանողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը պահանջում է բարդ գործընթացների կազմակերպում, որոնց շրջանակում հնարավոր կլինի ապահովել ՄԿՈՒ և ակադեմիական կրթական ծրագրերի ու մասնագիտությունների վերանայում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Մասնագիտական և ակադեմիական ուսուցման հավասարակշռման կայուն համակարգերի ստեղծումը՝ ըստ աշխատաշուկայի կարիքների, ներառում է մի շարք ոլորտների արդյունավետ համագործակցություն, այդ թվում՝  առաջնահերթ ոլորտներում համատեղ կրթական ծրագրերի մշակում: Կարևոր գործընթացներից են ուսուցման ակադեմիական կրեդիտների ճանաչումը, որը կբարձրացնի շրջանավարտների մրցունակությունը, աշխատանքի վրա հիմնված ուսուցման լրացուցիչ մեխանիզմների ստեղծումը, որը ուսանողներին թույլ կտա ավելի լավ պատրաստվել մասնագիտական աշխատանքին և ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառման ավելի լայն հնարավորություններ ունենալ»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Համաշխարհային կրթական համաժողովին այս տարի մասնակցում են աշխարհի 114 երկրների շուրջ 120 ոլորտային նախարարներ: Լոնդոնում անցկացվող համաժողովին մասնակցում է նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչների՝ Կրթական համալսարանի դիզայնի կոնցեպտի մշակման հետ կապված աշխատանքներում մասնակցություն ունենալու վերաբերյալ:

Այդ համատեքստում կայացել է շատ արդյունավետ քննարկում, և բրիտանական կողմը համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչներն առաջիկայում կժամանեն Հայաստան, որի ընթացքում էլ կստորագրվի համապատասխան հուշագիր. այն ներկայում վերջնականացման փուլում է:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցության հիմնական ուղղությունների շուրջ, որոնք ներառում են Կրթական համալսարանի կոնցեպտի մշակման, ինչպես նաև խոշորացված համալսարանների կառավարիչների վերապատրաստման հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև բուն իրականացման գործընթացը, քանի որ Լոնդոնի համալսարանական քոլեջն անցել է խոշորացման գործընթաց, որին միավորվել են տարբեր հաստատություններ և հենց Կրթական ինստիտուտը: Նշվել է, որ բրիտանական կողմը կկիսվի իր փորձառությամբ և պրակտիկ գիտելիքներով՝ ինչպես իրականացնել այդ գործընթացը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան 28/11/2024 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ 28/11/2024 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) 28/11/2024 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները 28/11/2024 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե 28/11/2024 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին 28/11/2024 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել 28/11/2024 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 28/11/2024 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ 28/11/2024 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո 28/11/2024 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով 28/11/2024 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն 28/11/2024 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները 28/11/2024 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու 28/11/2024 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին 28/11/2024 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց 28/11/2024 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում 28/11/2024 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն 28/11/2024 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին 28/11/2024 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ 28/11/2024 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) 28/11/2024 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 28/11/2024 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) 28/11/2024 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) 28/11/2024 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) 28/11/2024 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ 28/11/2024 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ 28/11/2024 12:40 Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 12:36 Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ) 28/11/2024 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել 28/11/2024 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա 28/11/2024 12:21 Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք 28/11/2024 12:14 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է գողությունը, մեղադրյալը կալանավորվել է 28/11/2024 12:07 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի 28/11/2024 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին 28/11/2024 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին 28/11/2024 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին 28/11/2024 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (Տեսանյութ) 28/11/2024 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել 28/11/2024 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (Տեսանյութ) 28/11/2024 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ 28/11/2024 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է 28/11/2024 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի 28/11/2024 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները 28/11/2024 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) 28/11/2024 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ 28/11/2024 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ 28/11/2024 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է 28/11/2024 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի 28/11/2024 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան 28/11/2024 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 28/11/2024 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում 28/11/2024 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են 28/11/2024 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի 28/11/2024 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու 28/11/2024 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը 28/11/2024 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում 28/11/2024 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո 28/11/2024 08:52 «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը 28/11/2024 08:48 «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին 28/11/2024 08:46 «Փաստ». Մեր իրականության մեջ որոշ շրջանակներ փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում 28/11/2024 08:44 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը