22/05/2024 13:44
Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր հայտարարեց, որ իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին։
«Ասել են՝ թղթի վրա ինչ ուզում եք, այդ գումարը գրեք։ Տարբեր մարդկանց կանչել են տարբեր հաստատություններ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դանիելյանի խոսքով՝ իշխանություններն ակնարկել են՝ «լավ կլինի գումարը վերցնեք, հանգիստ ձեր համար ապրեք»։
«Մարդկանց տեռորի են ենթարկում, կարող է մարդ լինի՝ նյարդերը տեղի տա, մարդ կա, որ կարող է վաճառվի, հնարավոր է, բայց 99 տոկոսը գոհ չի այս պրոցեսներից, ընդամենը կարող են լինել մարդիկ, որ մտածեն՝ այլընտրանքը գումար վերցնելն է»,- նշեց պատգամավորը։