22/05/2024 13:59
Ես, որ հայտնի եմ եղել՝ Արփի Դավոյանը, կարծեմ, ղուշ էր պահում. Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր արձագանքեց ՔՊ-ական Արփի Դավոյանի այն գնահատականին, թե Գառնիկ Դանիելյանը, մինչ այս շարժումը, հայտնի չի եղել։
«Ես հայտնիության հետ կապված խնդիր չունեմ, ես որ հայտնի եմ եղել, չգիտեմ՝ ինքը որտեղ է եղել։ Ես 20 տարեկանից Անդրկովկասում ամենամեծ գյուղատնտեսական հիմնարկի տնօրենն եմ եղել, ինքը որտե՞ղ է եղել, կարծեմ, ինչ-որ կենդանիներ էր պահում, ղուշ էր պահում։ Ամեն դեպքում՝ ես էլ եմ կենդանիներ սիրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դանիելյանը նշեց, որ «հրաշալի աշխատանքը» թողել է, երբ հասկացել է՝ հողերը դավաճանաբար հանձնում են։
«Հենց հայրենիքը վտանգի մեջ է եղել, մենք առաջին իսկ վայրկյանից խրամատում ենք եղել՝ պաշտպանելու մեր երկիրը»,- ասաց պատգամավորը։