22/05/2024 17:41
Հիշում եմ, որ Հայ Առաքելական եկեղեցին Թուրքիայի դեմ հայցապահանջներ էր ներկայացնում․ Չեմ զարմանա, եթե այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաև ՀՀ-ի նկատմամբ. Փաշինյան
Ես հիշում եմ, որ Հայ Առաքելական եկեղեցին Թուրքիայի դեմ այդպիսի հայցապահանջներ ներկայացրել էր և ներկայացնում էր, և ամենևին չեմ զարմանա, եթե այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաև ՀՀ-ի նկատմամբ, ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավորի հարցին, թե Հայ Առաքելական եկեղեցին «ՀՀ-ից պահանջում է 5 գյուղ»։
«Սա բավականին խոսուն փաստ է։ Ժամանակին ես առաջարկել եմ, որպեսզի կառավարությունը և Հայ Առաքելական եկեղեցին համատեղ նախագիծ անեն և իրականացնեն փլուզվող պատմամշակութային հուշարձանների պահպանման աշխատանքները։ Այդ թեման, չգիտես ինչու, հետաքրքիր չի եղել եկեղեցու համար։ Ենթադրում եմ՝ դրա համար կա մի ֆունդամենտալ պատճառ. ինչպես կառավարության կողմից արված ներդրումները, այնպես էլ եկեղեցու կողմից արված ներդրումները պետք է լինեին թափանցիկ և հաշվետվողական, իսկ դա գործնականում միշտ չէ, որ հնարավոր է լինում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։