22/05/2024 10:08
Դատաբժշկական գիտագործական կենտրոնի աշխատակիցները գողացել են մահացածի ոսկյա մատանին․ shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 44-ամյա Էլլա Ս․-ն և հայտնել, որ 2023թ-ի հոկտեմբեր ամսին ՀՀ Առողջապահության նախարարության Հերացի փողոցի 5/1 հասցեում գործող Դատաբժշկական գիտագործական կենտրոնի աշխատակիցները իր մահացած որդու մատին եղած ոսկյա մատանին գողացել են:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել եմ փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։