22/05/2024 13:25
Նորվեգիան ճանաչել է Պաղեստին պետությունը
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել է, որ իր երկիրը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն:
«Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է, քանի դեռ չկա ճանաչում», - euronews-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Նշենք, որ «Politico» թերթը գրել էր, որ Եվրոպական երեք երկրներ, այդ թվում՝ Իռլանդիան և Իսպանիան, մտադիր են մայիսի 22-ին հայտարարել Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին:
Նման մտադրությունների մասին հայտարարել են նաև Բելգիան և Մալթան։
Ի պատասխան՝ Իսրայելի ԱԳ նախարարը հանձնարարել է անհապաղ հետ կանչել Իռլանդիայից եւ Նորվեգիայից իրենց դեսպաններին՝ Պաղեստինը ճանաչելու որոշման ֆոնին։