22/05/2024 18:18
«Քաղաքականության մեջ հայտնվում է այն հոգևորականը, ում համար փակ են Աստծո շեմերը, հետևաբար, բացվում են դելյուքս հյուրանոցների շեմերը». Փաշինյան
«Կան բազմաթիվ հոգևորականներ ու կան բազմաթիվ չհոգևորականներ», - ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Սա, պետք է ասելլ, Չ-երի պայքար է՝ չհոգևորական, չուսուցիչ, չդասախոս, չդիվանագետ, չբժիշկ, չզինվորական»,- հավելեց նա:
Փաշինյանի խոսքով՝ հոգևորականի գործը հոգևոր առաջնորդությունն է․
«Ճանաչում ենք մարդկանց, ովքեր հոգևորական են մեծատառով: Քաղաքականության մեջ հայտնվում է այն հոգևորականը, որն Աստծո շեմին չի կարող մոտենալ, փակ են Աստծո շեմերը նրա համար, հետևաբար, բացվում են դելյուքս հյուրանոցների շեմերը»,- ասաց նա։