22/05/2024 17:03
Սահմանազատման գործընթացի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Զիջումների մասին խոսակցությունները համարում եմ կատարելապես անընդունելի, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե վերարտադրվում է ՀՀ պետական սահման, դա զիջում անվանելը առնվազն տրամաբանական չէ, ես դա կհամարեի հաջողություն, որովհետև Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բանակցային եղանակով վերարտադրում է սահման ու դնում է ՀՀ պետականության, ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման համար կարևորագույն անկյունաքար», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է սկզբունքը:
«Ուզում եմ ընդգծել, որ սահմանազատման գործընթացի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին, ՀՀ ինքնիշան տարածքն ամբողջությամբ արձանագրված է սահմանազատվող հատվածներում», - ասաց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ սահմանազատաման գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ կառավարությունում տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ:
«Մեր որոշումներն անցել են իրավական փորձաքննություն, թե ինչքանով են մեր արձանագրված որոշումները հիմնավորված, ես որևէ կասկած չունեմ այդ որոշումների իրավական հիմնավորված լինելու մեջ», - ասաց նա: