22/05/2024 18:09
Ադրբեջանի ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր էլ չի վերցվել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Այն արձանագրությունը, որը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 19-ին, արդեն իրողություն է, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ պայմանավորվածությունը չի կարող առաջ չգնալ: Կարող է դանդաղ գնալ, տեմպերը տարբեր կարող են լինել, բայց պետք է գնա առաջ, մենք չենք կարող անլրջացնել մեր ստորագրությունը»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ «եթե դու քաղաքական կամք ունես՝ դնելու ստորագրություն, դու իրագործում ես քո ստանձնած պարտավորությունը»:
«Մենք պետք է այս աշխատանքը տանենք մինչև վերջ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, թե 1976 թվականի քարտեզն ապացույց է, որ «ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ միլիմետր չի զիջվել, Ադրբեջանի ինքնիշխան տարածքից էլ՝ չի վերցվել»: