22/05/2024 12:31
Newday․am լրատվականի օպերատորի վրա ոստիկանության ծառայողների հարձակման մասով քրեական վարույթ է նախաձեռնվել
Newday․am լրատվականի օպերատորի վրա ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի դիմակավորված, զինված ծառայողների հարձակման մասով քրեական վարույթ է նախաձեռնվել․ հայտնում է կայքի լրագրող Անի Գևորգյանը։
«Ջանիբեկ Խաչատրյանն ունի տուժողի կարգավիճակ, հարցաքննվել է: Մեզ այս գործում օգնում է փաստաբան Սոսե Արմենովնան: Շատ շնորհակալ եմ փաստաբանական հրատապ աջակցության համար»,-գրել է նա:
Նշենք, որ ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են հանել նրանց, գետնին տապալել Newday.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել նրան ու փորձել բերման ենթարկել: