23/05/2024 12:19
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, և այս տրամաբանությամբ եկեղեցին պետք է առաջնորդվի. ՔՊ պատգամավոր
Եկեղեցուն հարկելու հարցը նոր չի, որ դիտարկվում է. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Առհասարակ, վաղուց քննարկում ենք բոլոր ստվերային միջոցները ստվերից դուրս բերելու հարցը»,-ասաց նա և հավելեց, որ, այո՛, Հայ Առաքելական եկեղեցին ունի առանձնահատուկ իրավիճակ, բայց հաշվի առնելով ՀՀ-ի ժողովրդավարական փոփոխությունները, պետք է դուրս գա ստվերից։
«Վերջիվերջո քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, և այս տրամաբանությամբ եկեղեցին պետք է առաջնորդվի, և չստեղծվի իրավիճակ, որտեղ կարող են կոռուպցիոն դրսևորումներ առաջանալ»,-ասաց նա։
ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հավելեց, որ պետության համար կարևոր է՝ շրջանառությունը տեսանելի լինի բոլորի համար։ «Բայց եկեղեցին պատրաստ չէ թափանցիկ լինել պետության և ժողովրդի համար»,-ասաց նա։