«Աստծով, գնացե՛ք». Վիգեն Սարգսյան

23/05/2024 10:40

«Աստծով, գնացե՛ք». Վիգեն Սարգսյան


Վերջին շրջանում հաճախ ենք լսում, որ ներկա փուլի խայտառակ և նվաստացուցիչ զիջումները չեն երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, բայց այդ քայլերից հրաժարվելը «բացասական երաշխիք է» ստեղծում երկրի անվտանգության համար: Երկրի անվտանգությունը, համբավը, հասարակության ոգին ոչնչացրած չկառավարությունը չի կարող երաշխիքներ ապահովել, այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

«Անշուշտ, իշխանափոխությունն էլ, ինքնին, չի հանդիսանում երկրի անվտանգության երաշխիք, բայց այս չկառավարությունը տուն չուղարկելն անվերապահորեն բերելու է երկրի վերջնական անկմանն ու պետականության կորստին:

Հուսահատությունն ու հիասթափությունը հասել են այն աստիճանի, որ շատերն անկեղծորեն սկսել են հավատալ, որ Հայաստանն ապագա չունի, և եթե զիջումները տալիս են նոր պատերազմից խուսափելու գոնե նվազագույն հույս, արդեն լավ արդյունք է: Մեզանից շատ ավելի հզոր, ամուր, դարերի պետական համակարգ ունեցող հասարակություններն ու  պետություններն են առերեսվել նման ոչ նախանձելի երկընտրանքի հետ:

Այսօր բերեմ այդպիսի միայն մեկ օրինակ` Մեծ Բրիտանիան Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին: Պահպանողական կուսակցության առաջնորդ և երկրի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը փորձում էր ապահովել երկրի անվտանգությունը` տեղի տալով Հիտլերի հարձակողական նկրտումներին Արևելյան Եվրոպայում: Պատմությանն ու այդ գործչի կենսագրությանը ծանոթ մարդիկ գիտեն, թե որքան էր նա սարսափում Բրիտանիայի պատերազմի մեջ ներքաշվելուց և որքան խղճահարույց, երբ Հիտլերից մուրում էր մի թղթի կտոր, որով կերաշխավորվեր Մեծ Բրիտանիայի անվտանգությունը: 1938թ. սեպտեմբերի 30-ի Մյունխենի պայմանագիրը ուժի դեմ խոնարհվելու, սկզբունքներն ու արժեքները վախերին ստորադասելու դասագրքային օրինակ է:

Թեև թվում է, որ պայմանագիրը հեռավոր Չեխոսլովակիայից Գերմանիային դժբախտ և դժգույն տարածքներ զիջելով սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու խորամանկ հնարք է, այդ  քաղաքականությունը զգալիորեն խոցել էր երբեմնի հզորագույն կայսրության հասարակության ոգին և ավյունը, զգալիորեն վատթարացրել Մեծ Բրիտանիան պաշտպանության պատրաստելու դիրքերը: Մեկ տարի չանցած, Չեմբեռլենն, այունամենայնիվ,  ստիպված պատերազմ հայտարարեց Գերմանիային:

Թվում էր, որ անկախ իշխանափոխությունից, Մեծ Բրիտանիան դատապարտված էր համաշխարհային այդ պատերազմում մնալ թիրախ, ոչ թե առաջամարտիկ: Ետևում էր Նորվեգիայի ջրերում կրած ցավալի պարտությունը, պատերազմի հետ էին առերեսվել Ֆրանսիան, Բելգիան և Հոլանդիան:

Ելույթ ունենալով խորհրդարանում և կոչ անելով Չեմբեռլենին հրաժարական տալ` իր իսկ կուսակից Լեո Ամերին ավարտեց իր ելույթը Կրոմվելի հայտնի խոսքերով, որ վերջինս ժամանակին հասցեագրել էր խորհրդարանին. «Շատ երկար եք այստեղ նստել, որևէ օգտակար գործ արած լինելու համար: Ասում եմ` հեռացե՛ք, թույլ տվե՛ք մեկ ընդ միշտ ազատվենք ձեզանից: Աստծով, գնացե՛ք»: Չեմբեռլենի խորհրդարանական գործընկերները գիտակցում էին, որ նրա յուրաքանչյուր լրացուցիչ օրը վարչապետի պաշտոնում վտանգում է ո՛չ միայն իրենց իսկ կենսագրությունն ու ճակատագիրն, այլև Մեծ Բրիտանիայի ապագան: Նրանք կիսեցին ձայները խորհրդարանական քվեարկության ժամանակ: Չեմբեռլենը հրաժարական տվեց, թեև ֆորմալ դեռևս ուներ իշխանությունը պահելու համար անհրաժեշտ ձայներ:

Վարչապետ դարձավ Ուինսթոն Չերչիլը: Բազմաթիվ հայտնի ճառերի և ոչ պակաս տպավորիչ գործերի հեղինակ Չերչիլի վարչապետի պաշտոնում առաջին ելույթներից մեկի հայտնի «Չունեմ ձեզ առաջարկելու ոչինչ, բացի արյունից, չարչարանքից, քրտնքից և արցունքներից» արտահայտությունը դարձավ իր առաջնորդությամբ Մեծ Բրիտանիայի ժողովրդին պատվախնդրության և համախմբվածության աննախադեպ մակարդակի բարձրացնելու կարգախոսն ու մարտակոչը:

Բոլոր նրանց, ովքեր այսօր հուսահատված են և կոտրված, պետք է առաջարկեմ դիտել երկու առանձին և իրենց գեղարվեստական ուժգնությամբ զգալիորեն տարբեր, բայց իրար շատ փոխլրացնող «Մյունխեն. պատերազմի նախաշեմին» (Munich – The Edge of War) և «Ամենամութ ժամը» (The Darkest Hour) ֆիլմերը: Դիտել հենց այս հերթականությամբ, ցանկալի է իրար հետևից:

Չերչիլը մեծ քաղաքական և պետական գործիչ էր և չէր կարող Չեմբեռլենի հասցեին չասել մի շարք բարի, թեև բավականին երկիմաստ, խոսքեր: Հատկապես հրաժարականից ամիսներ անց վերջինիս մահվան առիթով: Բայց դրանում, երևի թե, ոչ պակաս դեր էր խաղացել այն, որ պաշտոնից հեռանալով Չեմբեռլենը ոչ միայն չէր այրել իր պետության բոլոր կամուրջները, այլև օգնել էր Չերչիլին զբաղեցնել վարչապետի պաշտոնը, թեև մեծամասնությունը սատարում էր կուսակցության մեկ այլ առաջնորդ, Հալիֆաքսի կոմս Էդվարդ Վուդին:

Իհարկե, ոչ մեկին ոչ մեկի հետ չեմ համեմատում: Երկիր՛ն էլ է տարբեր, ժամանա՛կն էլ, խորհրդարանական մեծամասնությո՛ւնն էլ: Բայց պատմություն չիմանալով և դրանից դասեր չքաղելով, դժվար է գիտակից որոշումներ կայացնել»,- Facebook-ում գրել է Սարգսյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ Այսօր, 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել Այսօր, 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա Այսօր, 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները Այսօր, 19:50 Բիչախչյանը գոլ է խփել Այսօր, 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ Այսօր, 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել Այսօր, 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան Այսօր, 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ Այսօր, 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են Այսօր, 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է Այսօր, 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել Այսօր, 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից Այսօր, 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին Այսօր, 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան Այսօր, 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան Այսօր, 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) Այսօր, 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ Այսօր, 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները Այսօր, 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց Այսօր, 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Այսօր, 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Այսօր, 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով Այսօր, 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ Այսօր, 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով Այսօր, 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով Այսօր, 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ Այսօր, 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան Այսօր, 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում Այսօր, 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Այսօր, 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Այսօր, 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան Այսօր, 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա

Տվյալ բաժնի վերջին նյութերը