23/05/2024 13:31
Ռուսաստանն առանձնապես շահագրգռված չէ Հայաստանում իշխանափոխությամբ. Վերլուծաբան
Ռուսաստանն առանձնապես շահագրգռված չէ Հայաստանում իշխանափոխությամբ։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Եթե ՌԴ-ն շատ թե քիչ առնչություն ունենա այդպիսի գործընթացների հետ, դա նշանակում է ՌԴ-ի համար պատասխանատվություն։ ՌԴ-ն կունենա նման ցանկություններ, եթե հստակ ունենա որոշումներ և պատրաստակամություն՝ Հայաստանի անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելու։ Ես այժմ չեմ տեսնում այդպիսի պատասխանատվության ցանկություն։ Հակառակը՝ հիմա ՌԴ-ն, առնվազն, դեմ չէ, որ Հայաստանն այդ պատասխանատվությունը փոխանցի այլ խաղացողների, մասնավորապես, Արևմուտքին, որոնք ՌԴ-ի մրցակիցներն են։ Հիմա Կովկասում պատասխանատվության կրումը ավելի շատ կաշկանդող գործոն է, քան հնարավորություն տվող»,-շեշտեց նա։