23/05/2024 11:13
Երևանում ՌԴ քաղաքացին ահազանգել է, որ «Ավենյու 23» հյուրանոցում իր ուսապարկից 3000 դոլար են գողացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 32-ամյա Շողիկ Ա․-ն և հայտնել, որ մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, Սայաթ-Նովա պողոտա 23 հասցեում գործող «Ավենյու 23» հյուրանոցում աշխատակիցներից մեկն իր ուսապարկից գողացել է 3000 դոլար:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։