23/05/2024 11:24
Ադրբեջանը տարածաշրջանում ճանապարհ հարթեց դեպի հարատև խաղաղություն. Ֆիդան
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական հետևանքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար. Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Հաքան Ֆիդանը դրական քայլ է համարել «4 գյուղերի վերադարձն Ադրբեջանին», ինչպես նաև Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները: Ըստ նրա՝ Ադրբեջանը տարածաշրջանում ճանապարհ հարթեց դեպի հարատև խաղաղություն: