23/05/2024 22:20
Սպանված արքայի հետ անընդհատ համադրվելը կարող է վատ հետևանքներ ունենալ. Պատմաբան
Պապ թագավորի երազանքը եղել է Հայաստանի տարածքների միավորումը և ոչ դրանցից հրաժարումը, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Պապ թագավորի մասին վերջին շրջանում հաճախակի դարձած հայտարարությունները․
«Եթե մարդիկ իրենց անընդհատ համադրում են մի արքայի հետ, որը սպանվել է, շատ վատ է, որովհետև դա մեկ-մեկ իր հետևանքներն է ունենում։ Կարող է նույնը կրկնվել մեզ մոտ, և իր բոլոր հետևանքներով կարող է կրկնվել, որովհետև մենք այսօր բավական ծանր իրավիճակում ենք հայտնվել կատարված սխալների պատճառով։ Սխալներ, որոնք եկել են տասնամյակներ առաջվանից ու այսօր ավելի մեծ թափով են առաջ ընթանում»,- կարծիք է հայտնել պատմաբանը` միաժամանակ հիշեցնելով, որ Պապ թագավորը սպանվել է Հռոմի կայսեր կողմից, որի աջակցությամբ 6 տարի առաջ գահ էր բարձրացել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում