23/05/2024 21:56
Հարավային Կորեայի նախագահը, Չինաստանի և Ճապոնիայի վարչապետերը Սեուլում կքննարկեն միջազգային հիմնախնդիրները
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Չինաստանի վարչապետ Լի Ցիանգը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մայիսի 27-ին կհանդիպեն Սեուլում և կքննարկեն համագործակցության ընդլայնման հարցը, հայտնում է AP-ն։
Կողմերը քննարկում են ծավալելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ, հստակեցնելու են համագործակցությանն ուղղված քայլերը առևտրի, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Սա կլինի նման մակարդակի առաջին հանդիպումը 2019 թվականից ի վեր։ 2008 թվականին այս երկրների ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ նրանք հանդիպեն ամեն տարի, սակայն վերջին 4 տարիներին հանդիպումները չեն կայացել COVID-19 կորոնավիրուսային համաճարակի պատճառով։