23/05/2024 10:57
Իշխանությունը սպասարկում է երրորդ երկրի շահեր, բայց ոչ երբեք ՀՀ շահը, դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում. Սուրեն Պետրոսյան
Այն, որ կա խնդիր ՀՀ իշխանության և Իրանի հետ՝ ակնհայտ է, բայց շեշտում եմ՝ իշխանության, ոչ թե հայ ժողովրդի կամ ՀՀ-ի, սա շատ կարևոր է, այս մասին Իրանի դեսպանության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Պետրոսյանը։
«Սա ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է, որովհետև Իրանի Հանրապետությունը մեզ համար բարեկամ երկիր է, չափազանց կարևոր գործընկեր է։ Խնդիրները, բնականաբար, օր առաջ պետք է հաղթահարվեն։
Դրանք կարող են հաղթահարվել, երբ մենք ունենանք համարժեք իշխանություն, որն իրականում կգիտակցի, թե որն է պետությունը, ռազմավարական շահը»։
Քաղաքագետն ասաց, թե խնդիրները բազմաթիվ են և ակնհայտ է։ Որպես օրինակ նա նշեց Իրանի հետ խորքային առումով չհամագործակցելու ՀՀ իշխանության դիրքորոշումը։
«Ըստ էության, իշխանությունը սպասարկում է նաև երրորդ երկրի շահեր, բայց ոչ երբեք ՀՀ շահը։ Դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում։ Մեր կողմն իրականում բոլոր առումներով տապալում է այս գործընթացը»։