23/05/2024 12:24
Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը. ՔՊ պատգամավոր
Այո, երեկ պարոն Սուքիասյանը նման ելույթ ունեցել է, բայց ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ ոչ միանշանակ հասկացված այդ նախադասության վերաբերյալ պարզաբանում է տվել այլ լրատվամիջոցի և հստակ նշել է, որ ՀՀ իշխանությունները գնում են բացառապես ժողովրդավարական ճանապարհով. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ՝ սպառնալով ընդդիմությանը «բանտերով, մահանալով ու ունեզրկմամբ»։
«Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը։ Պարոն Սուքիասյանը դրա մասին պարազաբանում տվել է, և ՀՀ-ն առաջնորդվում է բացառապես ժողովրդավարական ճանապարհով»,-ասաց նա։
Միաժամանակ ՔՊ պատգամավորը նշեց, որ խորհրդարանում կան երրորդ երկրի շահերը սպասարկվող պատգամավորներ։ «Իսկ թե ինչ տեղի կունենա նրանց հետ՝ ամեն բան տեղի է ունենալու ՀՀ իրավակարգի համաձայն՝ ո՛չ աջ, ո՛չ ձախ»,-ասաց նա։