23/05/2024 19:10
Բայդենը Քենիային կտա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող ԱՄՆ հիմնական դաշնակցի կարգավիճակ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը որոշել է Քենիային ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող ԱՄՆ հիմնական դաշնակցի կարգավիճակ տրամադրել։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչը։
«Որպես կարգավիճակի բարձրացմանն ուղղված գործընթացի մաս, ընդունելով, որ Քենիան արդեն իսկ հանդիսանում է մեր խոշոր գործընկերը, նախագահ Բայդենը Կոնգրեսին կզեկուցի, որ մտադիր է Քենիան ներառել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող ԱՄՆ հիմնական դաշնակիցների շարքում։ Այս կարգվիճակը տրվում է երկրներին, որոնք սերտ և ռազմավարական հարաբերություններ ունեն Միացյալ Նահանգների հետ։ Քենիայի պարագայում սա կարևոր է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Քենիան կլինի ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող մեր առաջին հիմնական դաշնակիցը Աֆրիկայում՝ Սաահարայից հարավ հատվածում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։