23/05/2024 11:53
Փաշինյանն ասում էր, որ 29 800ք/կմ է և իրենք միլիմետրի չափով գիտեն ՀՀ տարածքը, պարզվեց՝ 29 800 չի, 29 743 է. Օհանյան (Տեսանյութ)
Որևիցե մակերես նշելը նշանակում է սահմանափակել քեզ այն գործընթացում, որն այսօր իրականացվում է սահմանզատման և սահմանագծման աշխատանքներում. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, որ վարչապետը հայտարարել էր՝ ընդդիմությունը կոնկրետ թիվ չի ասում, թե որքան է ՀՀ ինքնիշխան տարածքի մակերեսը։
«Նախ՝ ՀՀ-ն և Արցախը 42 000 ք/կմ են եղել, Արցախն ամբողջությամբ՝ շուրջ 12 000ք/կմ այս իշխանությունն է հանձնել։ Փաշինյանն ասում էր, որ 29 800ք/կմ է և իրենք միլիմետրի չափով գիտեն ՀՀ տարածքը։ Պարզվեց՝ 29 8000 չի, 29 743 է, իրականության մեջ այսօր մնացել է 29 500։ Բայց մակերես նշելը պետք է լինի երկուստեք, նաև Ադրբեջանը պետք է հայտնի»,-ասաց նա և ավելացրեց, որ նրանք հավակնում են 114 000ք/կմ-ի, դրա համար է, որ Ադրբեջանը չի նշում որևիցե մակերես, քանի որ հավակնություններից շուրջ 14 000-ը ՀՀ տարածքից է։
«Նշելով կոնկրետ տարածք՝ մինիմալացվում են նշաձողերը՝ սահմանագծման և սահմանզատման գործընթացներում»,-ասաց նա։